Մայիսի 28-29-ի ընթացքում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը և 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը։
Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ մայիսի 29-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։
Իմ տեղեկությունների համաձայն, այս պահին կա տրամադրվածություն՝ ընդունել որոշում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այս քայլը նախատեսվում է իրականացնել մինչև այն պահը, երբ Հայաստանի իշխանությունները կներկայացնեն վերջնական պաշտոնական որոշում՝ կապված իրենց ապագա ուղղվածության հետ։ Կարելի է ասել, որ հարցը կառաջադրվի այնպես, թե Հայաստանը պետք է ընտրի՝ շարունակել արևմտյան «դեգերումները» (դեգրադացիան) կամ մնալ ԵԱՏՄ-ի շրջանակներում։